Sony Pictures-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում |armenpress.am|

armenpress.am: Sony Pictures Entertainment ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական կողմի գործողությունների պատճառով որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում: Այս մասին հայտնում է Variety պարբերականը:

Ավելի վաղ ընկերությունը կասեցրել էր իր ֆիլմերի վարձույթը Ռուսաստանի տարածքում:

«Մենք աջակցում ենք ողջ աշխարհի ձեռնարկություններին, որոնք ներկայում դադարեցրել են գործունեությունը Ռուսաստանում և աջակցում ենք հումանիտար ջանքերին, որոնք գործադրվում են Ուկրաինայում»,- հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Թոնի Վինչիկերուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով