Գլխավոր լուսանկարում՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը/TASS
Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլը կկայանա «իրավական ձևաչափերի» մշակումից հետո։ Այս մասին «Կոմերսնատին» տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Երբ մշակվեն փոխադարձ իրավական ձևաչափեր, կնշանակվի հանդիպում՝ բանակցությունների չորրորդ փուլը։ Դա կարող է լինել վաղը կամ երկու օրից։ Ավելի հեռուն գնալու և պարզապես զրույցները վարելու անհրաժեշտություն թերևս չկա։ Մենք բոլոր հարցերը քննարկել ենք, հիմա փորձում ենք այդ հարցերը «փաթեթավորել» ինչ-որ իրավական ձևաչափերում»,-նշել է նա։