Արցախում բնական գազի բացակայության պայմաններում հոսանքի գերծանրաբեռնվածության հետևանքով արդեն իսկ գրանցվել են հրդեհի դեպքեր

Արցախի ԱԻՊԾ-ն հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Քանի դեռ Արցախում բացակայում է բնական գազի մատակարարումը, իսկ եղանակային այս անբարենպաստ օրերին բնակարաններն ու հիմնարկ-ձեռնարկությունները ջեռուցվում են էլեկտրաէներգիայով, գերծանրաբեռնված հոսանքի, դրա հաճախակի տատանումների և կարճ միացումների պատճառով ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն իսկ գրանցվել են հրդեհի դեպքեր, որոնց հետևանքով լուրջ վնասներ բարեբախտաբար չեն գրանցվել:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է հոսանքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն, հաճախակի ստուգել ջեռուցող համակարգերի և տաքացուցիչ սարքերի աշխատունակությունը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն