tert.am: 201-րդ ռազմաբազայի ավելի քան 1000 ռուս զինծառայողներ սկսել են Տաջիկստանում անօրինական զինված խմբավորումների ոչնչացման զորավարժությունները։ Այս մասին ասվում է ՌԴ ԶՈՒ Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, մարտավարական զորավարժությունները կանցկացվեն մարտի 14-ից 18-ը։ Ներգրավված կլինեն ավելի քան 300 միավոր զենք, ռազմական և հատուկ տեխնիկա,։
Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազան Ռուսաստանի ամենամեծ ռազմական օբյեկտն է նրա սահմաններից դուրս։