Զելենսկու գրասենյակից ՌԴ-ի հետ բանակցությունների չորրորդ փուլը դժվարին են որակել

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների չորրորդ փուլը։

Ինչպես նա նշել է Twitter-յան իր գրառման մեջ, կողմերն ակտիվորեն արտահայտում են իրենց՝ արդեն հստակեցված դիրքորոշումները։

«Հաղորդակցությունը դժվար է, բայց շարունակվում է: Տարաձայնությունների պատճառն այն է, որ մենք ունենք շատ տարբեր քաղաքական համակարգեր»,- նշել է Պոդոլյակը:

Հիշեցնենք, որ ժամը 10:30-ին տեսաֆորմատով սկսվել է ռուս-ուկրաինական բանակցությունների 4-րդ փուլը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով