2022-03-15-7c3bdd71-316f-4012-80e7-a2a83a477665.jpeg

Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետերը կմեկնեն Կիև․ նրանք կհանդիպեն Զելենսկու և Շմիհալի հետ

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին և փոխվարչապետ, Ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի նախագահ Յարոսլավ Կաչինսկին, Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան և Սլովենիայի վարչապետ Յանեշ Յանշան՝ որպես Եվրոպական խորհրդի ներկայացուցիչներ, մեկնում են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և վարչապետ Դենիս Շմիհալին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Լեհաստանի նախարարների աշխատակազմը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այցը կազմակերպվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համաձայնությամբ։ «Այցի նպատակն է հաստատել ողջ Եվրամիության միանշանակ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու անկախությանը։ Այս այցի նպատակն է նաև աջակցության լայն փաթեթ ներկայացնել Ուկրաինային և ուկրաինացիներին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն