ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները շարունակվում են․ Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերյան էջում գրել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են։

«Բանակցությունները շարունակվում են։ Բանակցությունների շրջանակում վերսկսվել են խորհրդակցությունները․ ընդհանուր կարգավորման հարցեր, զինադադար, երկրի տարածքից զորքերի դուրսբերում․․․»։

Հիշեցնենք, որ երեկ տեսակապի միջոցով տեղի է ունեցել ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը։ Միխայիլ Պոդոլյակը երեկվա բանակցությունները դժվարին է որակել։ Ավելի ուշ նա նշել էր, որ բանակցություններում տեխնիկական դադար է վերցվելու մինչև այսօր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով