2022-03-15-2707976e-4d3b-4937-9e0d-d1a4ecd7ceda.jpg

ԱՄՆ-ն ընդլայնել է ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱՄՆ-ն ընդլայնել է ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ պատժամիջոցների ցանկը։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։ 

ԱՄՆ ֆիննախը պատժամիջոցների ցանկում ներառել է ռուսական ռազմական ղեկավարության մի շարք ներկայացուցիչների։ Մասնավորապես, սահմանափակումներ են մտցվում ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովի, Յունուս-Բեկ Եւկուրովի, Տիմուր Իվանովի, Ալեքսեյ Կրիվորուչկոյի, Նիկոլայ Պանկովի, այլ անձանց նկատմամբ։ Բացի դրանից, ցուցակում են հայտնվել «Рособоронэкспорт»-ի գլխավոր տնօրենը, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն