Նույնիսկ մինչ Ռուսաստանի այս ագրեսիան Ուկրաինան հենց վաղը չէր պատրաստվում մտնել ՆԱՏՕ. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում Զելենսկու հայտարարությունը ՆԱՏՕ-ին շուտ միանալու անհնարինության մասին անվանել է «իրականության արտացոլում»։

«Չեմ կարծում, որ դա զիջում է: Կարծում եմ՝ առաջին հերթին, դա իրականության արտացոլումն է։ Նույնիսկ մինչ Ռուսաստանի այս ագրեսիան Ուկրաինան հենց վաղը չէր պատրաստվում մտնել ՆԱՏՕ։ Ահա թե ինչու, երբ Պուտինն ասում էր, որ Ուկրաինայի վերաբերյալ իրենց մտահոգությունները կենտրոնացած են ՆԱՏՕ-ին նրա անդամակցության վրա, սխալ էր: Դա սուտ էր»,- ասել է Բլինքենը:

Բլինքենի խոսքով՝ Պուտինը ցույց է տվել, որ Ուկրաինայում պատերազմը «Ուկրաինայի անկախ գոյությունը մերժելու համար է»։

Հշեցնենք՝ երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Կիևին հասկացրել են, որ չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով