5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում |armenpress.am|

armenpress.am: Մարտի 17-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավային մասում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից (բնակչությունը շուրջ 352 հազար) 166 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա:

Ավերածությունների եւ տուժածների մասին հաղորդումներ այս պահին չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն