ՌԴ-ն ուկրաինացի զինվորականների հետ պայմանավորվել է Չեռնոբիլի ատոմակայանի անվտանգությունը համատեղ ապահովելու շուրջ․ Զախարովա

Ռուսական կողմը ուկրաինացի զինվորականների հետ պայմանավորվել է Չեռնոբիլի ատոմակայանի անվտանգությունը միասնաբար ապահովելու շուրջ։ Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիս ընթացքում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «Ռիա Նովոստին»։

Նա նշել է, որ երկրները համատեղ կվերահսկեն էներգաբլոկների անվտանգությունը։ 

Զախարովան վստահեցրել է, որ ռուսական կողմը մտադիր է գործադրել բոլոր ջանքերը այս օբյեկտի անվտանգությունն ապահովելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով