Ռուս զինվորականները որպես թիրախ կընկալեն Ուկրաինայի համար զենքի ցանկացած առաքում․ Լավրով

Ռուս զինվորականները որպես թիրախ կընկալեն Ուկրաինայի համար զենքի ցանկացած առաքում։ Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։

«Մենք շատ հստակ ասել ենք, որ ցանկացած բեռ, որը կմտնի Ուկրաինայի տարածք, և որը մենք կհամարենք զենք փոխադրող, կդառնա օրինական թիրախ»,- ասել է արտգործնախարարը։

Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան թույլ չի տա այլ երկրներից Կիևին S-300 զենիթահրթիռային համակարգեր մատակարարել։

«Ելնելով պրագմատիկ պատճառներից՝ նրանք (ուկրաինական կողմը- խմբ․) ենթադրում են, որ ՆԱՏՕ-ի երկրներից, որոնք դեռևս սովետական արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգեր ունեն, կարող են խնդրել պաշտպանել իրենց։ Բոլոր երկրներին, որոնք դիտարկում են այս գաղափարը, ուզում եմ հիշեցնել, որ ԽՍՀՄ համակարգերը ու ռուսական արտադրության համակարգերը այնտեղ են՝ ըստ միջպետական համաձայնագրերի ու պայմանագրերի, որոնք ունեն նաև օգտագործողի վկայական։ Եվ այդ վկայականը թույլ չի տալիս ուղարկել դրանք [համակարգերը] երրորդ երկրներ»,- ասել է Լավրովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն