Եվրամիությունը Կիևին է տրամադրել ևս €300 մլն օգնություն

Եվրամիությունն Ուկրաինային է փոխանցել €300 մլն մակրոֆինանսական օգնություն։ Այս մասին Թվիթերում գրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։

«Այսօր Ուկրաինան ստացավ ևս €300 մլն արտակարգ մակրոտնտեսական օգնություն ԵՄ-ից, – գրել է Դոմբրովսկիսը։ – Իր պատմության մեջ առաջին անգամ ԵՄ-ն կֆինանսավորի զենքի գնում և առաքում գրոհի ենթարկված երկիր»։

Պաշտոնյան նշել է, որ Եվրամիությունը շարունակելու է քաղաքական, ֆինանսական և հումանիտար աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

Այսօր տրամադրված օգնությունը ԵՄ հաստատած €1.2 միլիարդ մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշն է։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն