Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել փուլ առ փուլ անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում։
«Շատ կարևոր մի հարց, որ քննարկվել է [Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում], ռուբլիով փոխադարձ հաշվարկների հարցն է։ Այլ կերպ ասած՝ այն տուրքերը, որոնք ստանում է յուրաքանյուր երկիր, որոշակի չափաբաժիններով բաժանվում են, ինչն ամրագրված է միության պայմանագրում, այնուհետև՝ հայտնվում համապատասխան երկրների բյուջեներում։ Նախկինում դա տեղի էր ունենում արտարժույթի օգտագործմամբ։ Այսօրվա դրությամբ՝ պայմանավորվել ենք փուլային անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկների», – ասել է նախարարը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունի այն, որ ՌԴ-ն տուրքերի հիմնական հաշվարկը ստանում է ռուբլիով։ «Այսպիսով՝ մենք անցել ենք ռուբլու միասնական տարածքի ձևավորմանը», – նշել է Ռեշետնիկովը։
Նորա Վանյան