Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և նրա՝ ՆԱՏՕ չմտնելու հարցը այն թեմաներն են, որոնց վերաբերյալ Մոսկվան և Կիևը հնարավորինս մոտեցրել են իրենց դիրքորոշումները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Չեզոք կարգավիճակի և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու թեմանները բանակցությունների առանցքային կետերից են․ սրանք այն կետերն են, որոնց շուրջ կողմերը հնարավորինս մոտեցրել են իրենց բանակցային դիրքորոշումները»,- ասել է նա։
Մեդինսկին նշել է, որ այս կետերում կան նրբերանգներ՝ կապված Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հետ։
«Նրբերանգները կապված են նրա հետ, թե Ուկրաինան բացի եղածներից, անվտանգության էլ ինչ երաշխիքներ կստանա ՆԱՏՕ-ին միանալու մտքից հրաժարվելու դեպքում»,- պարզաբանել է նա։