ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել՝ անձնակազմի 4 անդամով |tert.am|

tert.am: Նորվեգիայի հյուսիսում  զորավարժությունների ժամանակ վթարի է ենթարկվել ամերիկյան ռազմական MV-22B Osprey ինքնաթիռը, որում գտնվել է անձնակազմի չորս անդամ, հայտնում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսին պատկանող ինքնաթիռը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Սառը պատասխան» կոչվող զորավարժություններին։ Վթարը տեղի է ունեցել եղանակային դժվարին պայմաններում՝ Նորդլենդ շրջանում։

Փրկարարական ուղղաթիռը և նորվեգական «Օրիոն» ռազմական ինքնաթիռը որոնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն