Ուկրաինայում կասեցվել է ռուսամետ կուսակցությունների գործունեությունը

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) որոշել է ռազմական դրության ժամանակահատվածում արգելել Ռուսաստանի հետ կապված մի շարք քաղաքական կուսակցությունների գործունեությունը, գրում է Liga.net-ը։

«Քաղաքական գործիչների ցանկացած ակտիվություն, որն ուղղված է պառակտմանը կամ կոլաբորացիային, չի հաջողելու, բայց կոշտ պատասխան է ստանալու։ Այդ պատճառով էլ ԱԱՊԽ-ն որոշել է․ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը, և որոշ քաղաքական կառույցների կապն այդ երկրի հետ՝ ռազմական դրության ժամանակահատվածում կասեցվում է մի շարք քաղաքական կուսակցությունների գործունեությունը», – ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն