Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը ներկայացրել է ՌԴ ԶՈՒ կորուստները մինչ այսօր

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնում է, որ պաշտպանության ուժերի գործողությունների վիճակը, դիրքը, բնույթը էական փոփոխությունների չեն ենթարկվել։

  • Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանությունը խոցել է ռուսական երեք մարտական ​​ուղղաթիռ,
  • Օրվա ընթացքում ՌԴ զինված ուժերը ակտիվ հարձակողական գործողություններ չեն իրականացրել․ փորձել են լրացնել ընթացիկ կորուստները,
  • ՌԴ ԶՈւ-ն թույլ չի տվել մարդասիրական շարասյան մուտքը Խերսոնի մարզ, որը շարժվում էր Դնեպրոպետրովսկի մարզից,
  • Կիևի ուղղությամբ մարտական ​​գործողություններին մասնակցած Կոստրոմայի գնդի 331-րդ գվարդիական օդադեսանտային ջոկատից ողջ է մնացել մեկ զինծառայող,
  • Ռուսական հրամանատարությունը հայտարարել է Դոնեցկի տարածքում զորահավաքի նոր ալիքի մասին և զորահավաքի ենթակա անձանց առավելագույն տարիքը հասցրել մինչև 65-ի։ Նույնը սպասվում է Լուգանսկի շրջանում։ 

ՌԴ ԶՈՒ ընդհանուր մարտական ​​կորուստները փետրվարի 24-ից մինչ այսօր՝ ըստ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի․

  • անձնակազմ՝ մոտ 14700 մարդ,
  • տանկեր՝ 476,
  • մարտական ​​զրահամեքենաներ՝ 1487,
  • հրետանաային համակարգ՝ 230 միավոր,
  • համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ 74,
  • ՀՕՊ համակարգեր՝ 44,
  • ինքնաթիռներ՝  96,
  • ուղղաթիռներ՝ 118,
  • ավտոմոբիլային տեխնիկա՝ 947,
  • նավեր՝ 3,
  • անօդաչու թռչող սարքեր՝ 21։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն