Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Ռովենի շրջանում ուկրաինական պոլիգոնի ոչնչացման մասին

Ռուսական զորքերն այս գիշեր հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Ռովենի շրջանում տեղակայված պոլիգոնին։

«Ռուս զինվորականներն այս գիշեր Ուկրաինայում ոչնչացրել են 80 օտարերկյա վարձկանի և ազգայնականի», – այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ օդային բազավորման բարձր ճշգրտությամբ թեևավոր հրթիռներով «հարված է հասցվել օտարերկրյա վարձկանների պատրաստման և ուկրաինական ազգայնական կազմավորումների կենտրոնին Ռովենի շրջանի Նովայա Լյուբոմիրկա համազորային պոլիգոնին»։

Հարվածներ են հասցվել նաև Սելեց բնակավայրում զինամթերքի պահեստին և մեխանիզացված բրիգադի շտաբին։

Կոնաշենկովի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, գիշերը խոցվել է 44 ռազական օբյեկտ, այդ թվում՝ հրամանատարական չորս կետ, վեց «Բուկ Մ-1» համալիր, զինամթերիքի չորս պահեստ։ Բացի այդ, ռուսական ՀՕՊ-ն օդում խոցել է երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք Չեռնոբաևկա և Ցիրկունի բնակավայրերում։

Ընդհանուր առմամբ, ըստ Կոնաշենկովի՝ հակամարտության մեկնարկից ի վեր ռուսական կողմն Ուկրաինայում ոչնչացրել է 216 ԱԹՍ, 180 զենիթահրթիռային համալիր, 1506 տանկ և զրահապատ այլ մարտական մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 152 կայանք, դաշտային հրետանու 592 զենք և ականանետ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 1284 միավոր։ 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն