Ռուսական զորքերի հիմնական մասը Կիևից 25 կմ հեռավորության վրա է մնում․ Մեծ Բրիտանիայի հետախուզություն |factor.am|

factor.am: Կիևը շարունակում է մնալ ռուսական զորքերի հիմնական թիրախը՝ չնայած հարձակողական գործողությունների ձախողմանը։ Առաջիկա շաբաթներին ՌԴ-ն կարող է փորձել շրջափակել Ուկրաինայի մայրաքաղաքը։ Այս մասին Twitter-ում հայտնել է Մեծ Բրիտանիայի հետախուզությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ուժերի 2/3-ը, հյուսիս-արևելքից առաջ շարժվելով դեպի քաղաք, կանգ է առել։ Գոստոմելից դեպի հյուսիս-արևմուտք առաջացող ռուսական զորքերը հետ են մղվել ուկրաինացիների համառ դիմադրությամբ։ Ռուսների հիմնական մասը մնում է Կիևի կենտրոնից ավելի քան 25 կիլոմետր հեռավորության վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով