Ռուսական դատարանն արգելեց «Meta»-ին պատկանող «Facebook»-ն ու «Instagram»-ը երկրի տարածքում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Դատավորը հայտարարեց, որ որոշումը ենթակա է անհապաղ կատարման։ Արգելքը չի տարածվում «WhatsApp»-ի վրա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում քննվում էր դատախազության պահանջը՝ երկրում արգելելու «Meta»-ն՝ որպես ծայրահեղական ընկերության, սակայն այդ պահանջները չտարածելու «WhatsApp» մեսենջերի վրա։ «Ռոսկոմնադզորը» և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչը պաշտպանել են այս պահանջը։ «Meta»-ի ներկայացուցիչը դատարանում հայտնել է, որ ընկերությունը փոխել է իր քաղաքականությունը և «անթույլատերելի է համարում ռուսաֆոբիան ու բռնության կոչերը ՌԴ քաղաքացիների նկատմամբ»։