ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ

ՀՀ տարածքում, ժամը 21։00-ի դրությամբ, եղանակային պայմաններով պայմանավորված, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Շորժա, Վայոց ձորի մարզի Վայք-Ջերմուկ, Գնդեվազ-Ջերմուկ, Արարատի մարզի Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Մեծ Ալագյազ-Արթիկ, Արթիկ-Մանթաշ, Ցողամարգ-Բավրա, Ամասիայի և Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Վայք-Սիսիան-Գորիս-Կապան ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի:

Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն և Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Ալավերդի-Ջիլիզա և Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի, Շիրակի մարզի Մարալիկի, Լանջիկի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արագածոտնի մարզի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Արագածի, Շիրակի մարզի Աշոցքի, Արթիկի, Մարալիկի և Ամասիայի տարածաշրջաններում և Հովունի-Ջաջուռ-Կապս-Քեթի ավտոճանապարհին բուք է:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև