Ջեռուցման խնդիրներով պայմանավորված Արցախում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ

Եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ Արցախում նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: 

Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն