Ուկրաինայի ԳՇ-ն հայտնել է, որ ուկրաինական կողմն իրականացնում է Մարիուպոլի շրջանային պաշտպանություն

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական կողմն իրականացնում է Մարիուպոլի շրջանային պաշտպանություն։

ԳՇ պնդմամբ՝ Բելառուսի տարածքում «ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները և Բելառուսի կառավարության՝ ՌԴ-ին աջակցությամբ անհանգստացողները» մասամբ խափանել են Բելառուսի և Ուկրաինայի միջև երկաթուղային կապը։ 

«Միևնույն ժամանակ, համաձայն առկա տեղեկությունների, ռուսական և բելառուսական զինտեխնիկան ակտիվորեն տեղափոխվում է Բելառուսի տարածքով՝ հետագայում կուտակվելով Ուկրաինայի սահմանի երկայնքով»,- հայտարարել է ԳՇ-ն՝ նշելով, որ այս տեղեկությունը ճշտելու կարիք կա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով