Ճապոնիայի խորհդարանին ուղղված ելույթում Զելենսկին նշել է, որ ՌԴ-ն փակել է ծովն Ուկրաինայի համար

Ճապոնիայի խորհդարանին ուղղված ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական կողը սպանել է հազարավոր ուկրաինացիների, այդ թվում՝ 121 երեխայի։ Այս մասին հայտնում է «Ukrinform»-ը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը փակել է ծովն Ուկրաինայի համար։

«Մեր հյուսիսային, արևելյան և հարավային տարածքները դատարկվում են, քանի որ մարդիկ փախչում են այս մահացու վտանգից:

Ռուսաստանը մեզ համար նույնիսկ փակել է ծովը, սովորական առևտրային ուղիները՝ ցույց տալով աշխարհի այլ պոտենցիալ ագրեսորների, թե ինչպես ճնշում գործադրել ազատ ժողովուրդների վրա՝ արգելափակելով նավարկությունը»,- ասել է Զելենսկին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով