2022-03-24-5c0d3266-7404-49fc-8ec4-4079ed10cc18.jpg

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 26-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:

Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն