Ռուսաստանը չի կարող Եվրամիությանը շանտաժի ենթարկել իր էներգակիրներով․ Եվրահանձնաժողովի նախագահ

Ռուսաստանը չի կարող Եվրոպային շանտաժի ենթարկել իր էներգետիկ ռեսուրսներով, նրան նաև թույլ չեն տա շրջանցել պատժամիջոցները՝ պահանջելով նավթի ու գազի մատակարարման վճարումները ռուբլիով կատարել: Reuters-ի փոխանցմամբ այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Դա միակողմանի որոշում և պայմանագրի խախտում կլինի»,- ասել է ֆոն դեր Լայենն՝ անդրադառնալով վճարումները ռուբլիով իրականացնելու Ռուսաստանի պահանջին։

«Դա պատժամիջոցները շրջանցելու փորձ կլինի։ Մենք թույլ չենք տա շրջանցել պատժամիջոցները։ Այն ժամանակները, երբ էներգակիրներով մեզ կարելի էր շանտաժի ենթարկել, անցել են», – հավելել է նա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարել էր, որ «ոչ բարեկամական երկրներին մատակարարվող գազի վճարումները» պետք է ռուբլիով իրականացվեն։

«Մեր ապրանքները Եվրամիություն ու Միացյալ Նահանգներ արտահանելն ու դրանց դիմաց վճարումները դոլարով, եվրոյով կամ այլ արտարժույթով ստանալը մեզ համար արդեն ոչ մի իմաստ չունի»,- ասել էր Պուտինը։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով