Դա Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը չէ․ Դենիս Ավտոնոմովը՝ Գերագույն ռադայի գրառման մասին |factor.am|

factor.am: Դա Ուկրաինայի Գերագույն Ռադայի և Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը չէ․ այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Ուկրաինայի հարցերով ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի մասին Ուկրաինայի Ռադայի թվիթերյան գրառմանը։

Նա մատնանշեց՝ գրառումն արդեն հեռացված է։

«Գերագույն Ռադայում այդ հարցը քվեակության չի դրվել, դրա համար չարժե այն գնահատել որպես Ուկրաինայի խորհրդարանի դիրքորոշում»,- հայտարարեց ուկրաինացի դիվանագետը։

Ավտոնոմովի խոսքով՝ Ուկրաինայի պաշոնական դիրքորոշումը Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և այլ երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ մնացել է անփոոխ անկախության տարիներից ի վեր։ 

Առավել մանրամասն՝ factor.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն