Սոչի-Երևան չվերթ․ «Աերոֆլոտը» սկսել է ավիատոմսերի վաճառքը Սոչիից դեպի վեց երկիր

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը սկսել է ավիատոմսեր վաճառել Սոչիից դեպի Հայաստան, Եգիպտոս, Իսրայել, Ղազախստան, Թուրքիա և Ուզբեկստան չվերթների համար։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարությունում։

Ընդհանուր առմամբ, չվերթներն իրականացվելու են 17 ուղղություններով, այդ թվում՝ դեպի Ղազախստանի հինգ քաղաք, Թուրքիայի՝ չորս, Ուզբեկստանի՝ հինգ, Հայաստանի, Եգիպտոսի և Իսրայելի՝ մեկական քաղաքներ։

Դեպի Երևան չվերթները կմեկնարկեն ապրիլի 8-ից․ շաբաթական կիրականացվի 7 չվերթ։
Այս ուղղություններով չվերթներն իրականացնելու է «Ռոսիա» ավիաընկերությունը («Աերոֆլոտի» խմբի մեջ է մտնում) Superjet 100 ռուսական ինքնաթիռներով։ 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն