Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Փառուխ համայնքը զավթելու և դրա մոտակայքի բարձունքին տիրանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործը․ Արցախի ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 24-ին ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն, Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմող՝ Ասկերանի շրջանի ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղակայված Փառուխ համայնք ապօրինի մուտք գործելու, զենքի կիրառմամբ ու կիրառման սպառնալիքի գործադրմամբ այն զավթելու և դրա մոտակայքի բարձունքին տիրանալու, այդպիսով Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածով հարուցված քրեական գործը։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Քննչական կոմիտեն։

Նախաքննությունը շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն