Մոսկվան ծայրաստիճան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճով․ ՌԴ ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարարությունը ծայրաստիճան մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: Այդ մասին ասված է գերատեսչության այսօր տարածած հայտարարությունում:

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրադրության դեէսկալացիայի համար, նշված է հայտարարությունում: «Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գծով երկու կողմերի հետ փոխգործողությամբ անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանում իրադրության դեէսկալացիայի համար», – հայտարարում է ՌԴ արտգործնախարարությունը:

Ռուսաստանը կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ համաձայնությունների պահպանումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն