Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Կիևի մոտակայքում տեղակայված С-300 համակարգերի հրթիռների պահեստին |tert.am|

tert.am: Ռուս զինծառայողները հարվածներ են հասցրել С-300 և «Բուկ» համակարգերի պահեստներին, որոնք գտնվել են Կիևից 30 կմ հեռավորությամբ։ Ինչպես տեղեկացնում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

«Բացի այդ, բարձր ճշգրտության հեռահար զենքերով ոչնչացվել է Կիևից 30 կմ հարավ-արևմուտքում գտնվող С-300 և «Բուկ» համակարգերի զինապահեստը»,-ասել է նա։

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ ընդհանուր առմամբ մեկ օրում ռուսական ավիացիան ոչնչացրել է 67 ուկրաինական ռազմական օբյեկտ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն