Արցախի ամբողջ տարածքում գազամատակարարումը վերականգնվել է |hetq.am|

hetq.am: Մարտի 28-ին Արցախի ամբողջ տարածքում գազամատակարարումը վերականգնվել է։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնեցին, որ նախորդ օրը երեկոյան վերականգնվել է, և մինչ այս պահը գազամատակարարման հետ կապված որևէ բողոք քաղաքացիների կողմից չի ստացել գրասենյակը։

Հիշեցնենք՝ 2022թ․ մարտի 8-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական դիրքի մոտ վնասվել էր ՀՀ-ից Արցախ մտնող գազատար խողովակը, և ադրբեջանական կողմը խոչընդոտում էր վերանորոգման աշխատանքների իրականացմանը։

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել էին, և բնական գազը մատակարարվում էր «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ Արցախում գազամատակարարումը վերականգնվել էր մարտի 19-ին։

Մարտի 21-ին Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում  հերթական անգամ դադարեցվել էր գազամատակարարումը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ բավարար հիմքեր կան պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել էր գազամատակարարումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն