Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը բանակցությունների սկզբում իր ելույթի տեսանյութը հրապարակել է իր թվիթերյան միկրոբլոգում։ 

Հիշեցնենք, որ մարտի 27-ին հայտնի էր դարձել, որ երկու երկրների դեմ առ դեմ բանակցությունները տեղի են ունենալու մարտի 29-ին և 30-ին Ստամբուլում։ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինն էլ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էին այն։

Ռուս-ուկրաինական պատվիրակությունների վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի էր ունեցել մարտի 7-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով