Ադրբեջանը Պետդումայի պատգամավոր Դելյագինի դեմ քրեական գործ է հարուցել |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի գլխավոր դատախազությունն այսօր քրեական գործ է հարուցել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի դեմ՝ երկրի նավթային ենթակառույցները ռմբակոծելու մասին օրերս հնչեցրած կոչերի համար։

«Ինտերֆաքս Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ, Դելյագինը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք՝ ագրեսիվ պատերազմի կոչեր հնչեցնելու, ահաբեկչության, սպառազինության կիրառման սպառնալիքի և ազգային ատելություն սերմանելու հոդվածներով։

Ադրբեջանական դատախազությունը հաղորդում է, որ Բաքվի դատարանը Դելյագինին հեռակա կարգով կալանավորելու և Ինտերպոլի գծով նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացրել։

Պետդումայի պատգամավոր Դելյագինը Ադրբեջանի նավթային օբյեկտները ոչնչացնելու կոչեր էր հնչեցրել մարտի 28-ի՝ Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն