Կրեմլը հայտնում է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում բեկումներ չեն արձանագրվել

Մոսկվան չի կարող որևէ բեկում կամ մեծապես հուսադրող որևէ բան արձանագրել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում, դեռ բավականին երկար աշխատանք է սպասվում։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն՝ անդրադառնալով երեկ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դրականն այն է, որ ուկրաինական կողմը, համենայնդեպս, սկսել է հստակ ձևակերպել և թղթին հանձնել այն, ինչ առաջարկում է։ Մինչ այդ մենք չէինք կարողանում դրան հասնել», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը չի մեկնաբանել անցկացված բանակցությունների մանրամասները, մասնավորապես՝ Կիևի առաջարկները՝ հնարավոր համաձայնագրի երաշխավորների ցանկի, ինչպես նաև Ղրիմի և Դոնբասի հարցը ոչ ռազմական ճանապարհով լուծելու մասին։

«Մենք չենք ներխուժելու Ղրիմ, այն ՌԴ մի մասն է, – ասել է Պեսկովը։ – Մեր սահմանադրության համաձայն՝ մենք չենք կարող որևէ մեկի հետ քննարկել ՌԴ տարածքների ճակատագիրը, ռուսական շրջանների ճակատագիրը։ Դա բացառվում է»։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն