Չավուշօղլուն Լավրովի և Կուլեբայի հետ քննարկել է նոր հանդիպման կազմակերպումը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մարտի 30-ին զրուցել է իր ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ՝ նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք աշխատում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Երեկ բանակցություններ եմ վարել Լավրովի և Կուլեբայի հետ այս հարցով», – ասել է Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Դատելով Ստամբուլում պատվիրակությունների բանակցությունների ընթացքում «ոտքի վրա» մեր խոսակցություններից և կողմերի հետ մեր բանակցություններից՝ կարելի է ասել, որ մոտական երկու շաբաթում այդ հանդիպումը հնարավոր է»,- հավելել է նա։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով