Մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի |aysor.am|

aysor.am։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը փակ բաժնետիրական ընկերություն է, և այդ կառույցի տնօրենն ընտրվելու է մրցութային կարգով, ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա միաժամանակ հիշեցրեց, որ այսօրվանից մետրոպոլիտենի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարում է տնօրենի տեղակալ Գևորգ Ավետիսյանը։

Հարցին՝ ե՞րբ է նախատեսվում մետրոպոլիտենի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը, Հակոբ Կարապետյանը պատասխանեց՝ օրենքով սահմանված ժամանակահատվածում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով