2022-04-01-9f8786b8-67cd-40d2-9d07-b3bf74f977e7.jpg

Լուկաշենկոն եւ Պուտինը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը եւ բելառուսա-ռուսական հարաբերությունները |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը, ինչպես նաեւ Մինսկի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների զարգացման հարցերը:

«Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություների վիճակը եւ զարգացման հեռանկարները: Զրույցի առանձին թեմա Է դարձել Ուկրաինայի շուրջ իրադրությունը»,- հայտնել Է ԲելՏԱ գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ զրույցի ընթացքում ղեկավարները արծարածել են նաեւ փոխգործակցության այլ հարցեր: Նախագահները նաեւ միմյանց շնորհավորել են գալիք տոնի՝ Բելառուսի եւ Ռուսաստանի ժողովուրդների միավորման օրվա առթիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն