Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

2008 թվականից ապրիլի 2-ին նշվում է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը՝ ընդգծելու աուտիզմ ունեցող մարդկանց աջակցելու և նրանց կյանքի որակը բարձրացնելու անհրաժեշտությունը:

Աուտիկ սպեկտրի խանգարումները (АSD) կամ աուտիզմը զարգացման խանգարում է, որը կարող է առաջացնել զգալի սոցիալական, հաղորդակցական և վարքային մարտահրավերներ: АSD ունեցող մարդիկ արտաքնապես չեն տարբերվում այլ մարդկանցից, բայց կարող են շփվել, խոսել, վարվել և սովորել տարբեր ձևերով: АSD ունեցող մարդկանց սովորելու, մտածելու և խնդիրներ լուծելու կարողությունները կարող են տատանվել տաղանդավորից մինչև լուրջ մարտահրավերներ: АSD ունեցող որոշ մարդիկ իրենց առօրյա կյանքում շատ օգնության կարիք ունեն, մյուսներն` ավելի քիչ:

Վերջին երկու տասնամյակի ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշներն աճել են շատ երկրներում:

2021 թվականին ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս աուտիզմի մակարդակի ռեկորդային աճ (հետազոտությունը սկսվել է 2000 թ.): Աուտիզմի և զարգացման խանգարումների մոնիթորինգի (ADDM) ցանցի ու CDC-ի հետ ուսումնասիրություն իրականացրած հեղինակներն այս աճը վերագրում են ախտորոշման և նույնականացման բարելավմանը, ոչ թե АSD-ի հիվանդացության աճին:

Հայաստանում երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են նաև առողջ երեխայի հսկողությունը, ներառյալ մանկական աուտիզմի թեստի իրականացումը, որի նպատակն է աուտիկ սպեկտրի խանգարումների վաղ հայտնաբերումը:

​Մեր երկրում աուտիզմով և ատիպիկ աուտիզմով հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ վիճակագրությունն այսպիսին է` 2020 թվականի տվյալներով հաշվառված են 614 տղա, 121 աղջիկ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով