Ուկրաինայում «աֆղանացում» չի լինի. ՌԴ-ն դուրս կգա բոլոր տարածքներից, բացի հարավից և արևելքից. Զելենսկու գրասենյակ |tert.am|

tert.am: Ռուսաստանը դուրս կգա Ուկրաինայի բոլոր տարածքներից, բացառությամբ հարավի և արևելքի. նրանք կփորձեն թելադրել իրենց պայմանները։ Այս մասին շաբաթ՝ ապրիլի 2-ին, Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Ուկրաինայում «աֆղանացում» և Ռուսաստանի Դաշնության համար երկար, հյուծիչ հակամարտություն, ինչպես ոմանք ակնկալում են, չի լինի։ Ռուսաստանի Դաշնությունը կլքի բոլոր տարածքները, բացի հարավից և արևելքից, կփորձի ամուր խրամատավորվել այնտեղ, հակաօդային պաշտպանություն տեղակայել, կտրուկ նվազեցնել կորուստները և պայմաններ թելադրել։ Մենք չենք կարող առանց ծանր զենքի, եթե ուզում ենք ռուսներին ավելի հեռու քշել»,- ասել է Պոդոլյակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն