Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանագրի նախագիծը դեռ պատրաստ չէ՝ «վերևների հանդիպմանը ներկայացնելու համար», ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։
«Ուկրաինական կողմը սկսել է ավելի իրատեսական մոտեցում ցուցաբերել Ուկրաինայի չեզոք և ապամիջուկային կարգավիճակի հետ կապված հարցերին, սակայն պայմանագրի նախագիծը դեռ պատրաստ չէ՝ վերևների հանդիպմանը ներկայացնելու», – գրել է նա իր Տելեգրամ ալիքում։
Մեկնաբանելով ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիայի խոսքերը, որ «Ռուսաստանն ընդունում է ուկրաինական դիրքորոշումը՝ բացառությամբ Ղրիմի»՝ Մեդինսկին նշել է, որ ՌԴ տեսակետը Ղրիմի և Դոնբասի կարգավիճակի վերաբերյալ մնում է անփոփոխ։
«Իրականում, համաձայնեցված հարցերը՝ Ուկրաինայի չեզոք արտադաշինքային և ապամիջուկային կարգավիճակն, օտարերկրյա զորքերի տեղակայումից, զանգվածային ոչնչացման զենքի մշակումից ու արտադրությունից հրաժարումը, օտարեկրկրա ԶՈւ մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը միայն երաշխավոր պետությունների (այդ թվում՝ Ռուսաստանի) թույլտվությամբ, ինչպես նաև չեզոք Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքային համակարգի ստեղծումը՝ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ստամբուլում, հենց այն են, ինչին Ռուսաստանը հետևողականորեն ուզում էր հասնել 2014 թ-ից», – հավելել է նա։
Մեդինսկին հայտնել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները կշարունակվեն երկուշաբթի։
Նորա Վանյան