Հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում ապրիլի 3-ի ցերեկը, 4-5-ը, 6-ի և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 3-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում ապրիլի 3-ի ցերեկը, 4-5-ը, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 6-ի ցերեկը, 7-8-ը սպասվում է անձրև։ Ապրիլի 3-6-ը, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև