Արցախի ԱԻՊԾ տնօրենը հանդիպել է կենտրոնական ապարատի ծառայողների և հերթապահող ստորաբաժանումների անձնակազմի հետ

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրենը հանդիպել է կենտրոնական ապարատի ծառայողների և հերթապահող ստորաբաժանումների անձնակազմի հետ:

«ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը շրջել է ծառայության կենտրոնական ապարատում և հանդիպել անձնակազմի հետ, որտեղ կարևորել է յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու կոլեկտիվ աշխատանքը, ինչպես նաև բաժինների, ծառայությունների և ստորաբաժանումների փոխգործակցությունը՝ ծառայության առջև դրված բոլոր խնդիրները լիարժեք իրականացնելու համար:

Ծառայության ղեկավար կազմը բարձր է գնահատել հերթապահող ստորաբաժանումների կողմից բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և արտակարգ պատահարներին ու դեպքերին արդյունավետորեն հակազդելու գործողությունները:

Մի շարք հանձնարարականներ են տրվել ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվող ահազանգերին առավել օպերատիվ արձագանքելու, կենցաղային ու տեխնածին պատահարների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև ամենօրյա ծառայության կազմակերպման ուղղությամբ»,- նշվում է ԱԻՊԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն