Ուկրաինայում փետրվարի 24-ից զոհվել է ավելի քան 1400 քաղաքացիական անձ |armenpress.am|

armenpress.am:  Փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության անցկացման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 1 400 քաղաքացիական անձ և 2 038-ը՝ վիրավորվել: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության՝ ապրիլի 3-ին տարածած հայտարարության մեջ։

«Փետրվարի 24-ի առավոտյան 04:00-ից մինչև ապրիլի 2-ի 24:00-ն (տեղական ժամանակով) ՄԱԿ-ի վարչությունն արձանագրել է 3 455 զոհ երկրի (Ուկրաինայի) քաղաքացիական բնակչության թվում. 1 417 սպանված և 2 038 վիրավոր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն