Բուչայում կատարվածը պահանջում է պատժամիջոցների նոր փաթեթ. Մակրոնը Ուկրաինայում կատարվածը պատերազմական հանցագործություն է անվանել |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France Inter ռադիոյի եթերում ասել է, որ Ուկրաինայի Բուչա քաղաքում կատարվածին ի պատասխան պետք է սահմանել նոր (հակառուսական) պատժամիջոցներ:

Ինչպես գրում է The Guardian-ը, Մակրոնն ասել է, որ այսօր կան հստակ ապացույցներ առ այն, որ Ուկրաինայում կատարվել են պատերազմական հանցագործություններ:

«Բուչայում կատարվածը պահանջում է պատժամիջոցների և շատ հստակ միջոցների նոր փաթեթ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը՝ մանրամասնելով, որ նոր պատժամիջոցները պետք է թիրախավորեն ածխի և վառելիքի ոլորտները:

Նշենք, որ Associated Press-ի լրագրողները Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում ֆիքսել են առնվազն 21 մարդու դի։ Կապված ձեռքերով, մոտ տարածությունից հրազենային վնասվածքներով և խոշտանգումների նշաններով դիերը ցրված են եղել Բուչայի հատվածում այն բանից հետո, երբ ռուս զինվորականները լքել են տարածքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով