2022-04-04-1e7148f8-3de8-4b69-a9a5-78a8de89d7d4.jpg

Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են հանգեցնել հակառուսական պատժամիջոցների չեղարկման. Բլինքեն |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները հանգեցնեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման՝ կիրակի NBC-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նա ընդգծել է, որ պատժամիջոցները չեն սահմանվում երբեք չավարտվելու պայմանով: Դրանց նպատակը Ռուսաստանի քաղաքականությունը փոխելն է։ «Եթե բանակցություններն ավարտվեն այնպես, որ պատերազմը դադարեցվի, դա, ի վերջո, կպահանջի պատժամիջոցների վերացում»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հնարավորության մասին հարցին՝ կախված բանակցային գործընթացից։

CNN-ի հետ հարցազրույցում էլ Բլինքենն նշել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մշտապես քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն