Լոնդոնի ազգային պատկերասրահը Դեգայի «Ռուս պարուհիներ» կտավը վերանվանել է «Ուկրաինացի պարուհիներ»-ի |tert.am|

tert.am: Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին Լոնդոնի ազգային պատկերասրահն Էդգար Դեգայի «Ռուս պարուհիներ» կտավը վերանվանել է «Ուկրաինացի պարուհիներ»-ի։

Թանգարանի կայքում կտավն այժմ կոչվում է «Ուկրաինացի պարուհիներ», գրում է theguardian.com-ը: Ստեղծագործության մեջ պատկերված են մի խումբ պարող կանայք, որոնց մազերին հյուսված են Ուկրաինայի դրոշի գույներին համապատասխան դեղին և կապույտ ժապավեններ:

«Այս նկարի անվանումը տարիներ շարունակ մշտական քննարկման առարկա է եղել և լուսաբանվել է գիտական գրականության մեջ, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում այն ավելի մեծ ուշադրության է արժանացել ստեղծված իրավիճակի պատճառով, ուստի մենք հարմար պահ ենք համարել թարմացնելու կտավի ավերնագիրը, որպեսզի այն ավելի լավ արտացոլի դրա սյուժեն»,- ասել է Ազգային պատկերասրահի ներկայացուցիչը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն