Վրաստանի արտաքին գերատեսչությունը նոր ղեկավար ունի |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը նոր ղեկավար ունի: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բրիֆինգի ժամանակ հայտնել է, որ նոր նախարար է նշանակվել 41-ամյա Իլյա Դարչիաշվիլին, որը 2021 թվականից զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Դրանից առաջ էլ եղել է Լեհաստանում Վրաստանի դեսպանը:

Վարչապետ Ղարիբաշվիլին հայտնել է, որ արդեն նախկին նախարար Դավիթ Զալկալիանին իր գործունեությունը կշարունակի ԱՄՆ-ում` դեսպանի կարգավիճակով: Զալկալիանին ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն