Ածխի ներմուծման արգելք և նավահանգիստների փակում ՌԴ նավերի համար. ինչ է ներառվելու ԵՄ պատժամիջոցների 5-րդ փաթեթում |tert.am|

tert.am: Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, գրում է ՏԱՍՍ-ը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երեքշաբթի հայտարարել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է.

Ռուսական նավերի և ռուսական օպերատորների կողմից շահագործվող նավերի մուտքի արգելք ԵՄ նավահանգիստներ, ինչպես նաև սահմանափակումներ Ռուսաստանի և Բելառուսի ավտոմոբիլային տրանսպորտի օպերատորների համար:

Գործարքների ամբողջական արգելք «ռուսական չորս առանցքային բանկերի, այդ թվում՝ «ՎՏԲ»-ի՝ երկրորդ խոշոր ռուսական բանկի նկատմամբ»:

Ռուսաստանից տարեկան 4 մլրդ եվրո արժողությամբ ածուխի ներմուծման արգելք:

«10 միլիարդ եվրո արժողությամբ արտահանման արգելքներկարևոր ոլորտներում՝ առաջադեմ կիսահաղորդիչներ, մեքենաներ և տրանսպորտային սարքավորումներ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով